23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հերթական ահաբեկչությունը Սիրիայում` մզկիթի մուտքի մոտ /վիդեո/

Սիրիական ընդդիմության գրոհայինը պայթեցրել է հավատացյալներին` ուրբաթ օրվա աղոթքից հետո:

Ահաբեկիչը պայթեցրել է ականավորված մոտոցիկլը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մզկիթներից մեկի մուտքի մոտ: Պայթյունի զոհ է դարձել 5 զինվորական, եւս 10 մարդ վիրավոր է, հաղորդում է “AFP” գործակալությունը:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն պահին, երբ հավատացյալները դուրս գալիս են եղել մզկիթից: Ահաբեկիչը եւս վիրավորվել է պայթյունի հետեւանքով:

Օրերս նաեւ հայտնի է դարձել, որ կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Հորդանանի հետ սահմանի վրա գտնվող կարեւոր անցագրային կետերից մեկը: Կառավարական աղբյուրները նաեւ հայտնել են, որ Հալեպ քաղաքը “մաքրելը” վերջնական փուլում է:

http://youtu.be/R6VVHz_X3tM

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ