26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որեւէ հայ զինվոր անօրինական կերպով Սիրիայում հայտնվել չի կարող. քաղաքագետ

«Եթե Հայաստանը Սիրիայում ինչ-որ առաքելություն է ցանկանում իրականացնել , ապա դա  պետք է լինի բացառապես օրինական հիմքունքներով, ինչը հնարավոր է միայն Սիրիայի օրինական իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում, ինչն էլ իհարկե, չկա»,-անդրադառնալով Սիրիայում հայկական զորախումբ տեղակայելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,  Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Հիշեցնենք, Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու: Այս մասին ՌԴ կատարած այցի  ժամանակ հայտարարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝նշելով, որ այն  ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։

Շաքարյանցի խոսքով,  2012 թվականից սկսած Հայաստանը գրեթե ոչ մի շփում չի ունեցել Սիրիայի օրինական իշխանությնան հետ, զբաղվել է միայն տեղի հայ բնակչության խնդիրներով եւ այժմ էլ, առանց այդ կոնտակտի եւ պայմանավորվածության, որեւէ նախաձեռնություն իրականացնել չի կարող:

«Հիմա շատ խիստ է դրված անօրինական կերպով Սիրիայում գտնվող զորամիավորումների դուրս հանման խնդիրը, մանավանդ սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացած 3 նախագահների գագաթնաժողովից հետո: Ես չեմ տեսնում, որ հայկական որեւէ զորամիավորում ինչ-որ խնդիր կարող է լուծել Սիրիայում, թեկուզ եւ հայաբնակ շրջաններում, որովհետեւ դա նախ եւ առաջ համաձայնեցվում է Սիրիայի կառավարության հետ եւ երկրորդը, այն ուժերի, որոնք այնտեղ դերակատարություն ունեն ահաբեկչության դեմ պայքարում, այսինքն՝  Պարսկաստան եւ Ռուսաստան: Ես չեմ տեսել Պարսկաստանի եւ Ռուսաստանի կողմից նման բացեիբաց առաջարկ»,-ասաց քաղաքագետը:

Ըստ քաղաքագետի, Հայաստանի վարչապետը նկատի ունի միայն հումանիտար գործողությունները, ինչը  բնավ չի նշանակում, որ  ՌԴ  դրոշի ներքո Սիրիայում պետք է հայ զինվորներ հայտնվեն:

«Այդ հումանիտար օգնությամբ Հայաստանը մինչեւ Թաշինյանի գալը զբաղվել է »,-նկատեց քաղաքագետն ու հավելեց. «Որեւէ հայ զինվոր անօրինական կերպով Սիրիայում հայտնվել չի կարող»:

Անդրադառնալով այս նախաձեռնության աշխարհաքաղաքական հնարավոր արձագանքներին, Շաքարյանցն ասաց, որ գալու է մի պահ , երբ  Հայաստանի համար հնարավոր չի լինելու երկարաձգել «ես բոլորի համար ընկեր եմ»  վիճակը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ