Ի՞նչ սցենարներ են սպասվում, եթե լուծարվի ԱԺ-ն. Առավոտ
«2018թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով չի բացառվում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ինքնալուծարման մասին որոշում կայացնել Ազգային ժողովին՝ առանց վարչապետի հրաժարականի նախապայմանի։
Հաշվի առնելով քննարկվող հարցի արդիականությունն ու առանձնահատկությունը, ինչպես նաեւ կարեւորությունը, անհրաժեշտ ենք համարում համալիր վերլուծության ենթարկել ՀՀ գործող իրավակարգավորումները՝ հանգելով հետետւթյան, որ եթե վերջնական որոշուճ կայացվի Ազգային ժողովի ինբնալուծարման նպատակով սահմանադրական փոփոխություններ իրականացնել, ապա տրամաբանական կլինի սահմանադրությամբ ամրագրել, որ Ազգային ժողովում կայուն քաղաքական մեծամասնության՛ փլուզման դեպբում Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում
է:
Առհասարակ, այս հարցը շրջանցելու եւ հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար ի սկզբանե կային
հնարավոր հետեւյալ սցենարները։
Իր ընտրվելու օրը՝ ս.թ. մայիսի 8-ին, Ն. Փաշինյանը կոչ էր անում Ազգային ժողովին չընտրել իրեն
վարչապետ, որից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում էր, եւ հունիս ամսին անցկացվում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքների
հիման վրա Ն. Փաշինյանի առաջնորդած քաղաքական ԱԺ-ն անկասկած շռնդալից հաղթանակ էր
գրանցում՝ ձեւավորելով կայուն խորհրդարանական մեծամասնություն՝ իրավունք ստանալով ձեւավորելու կառավարություն»։
Մանրամասներին ծանոթացեք թերթի առաջիկա համարում: