23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԿԳ նախարարը հարկ չի համարել օրհնություն ստանալ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամեն տարի Գիտելիքի եւ դպրության օրվա նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսն իր նստավայր է հրավիրում կրթության ոլորտի աշխատողներին եւ օրհնում։ Ամեն տարի հանդիսավոր պայմաններում կրթության եւ գիտության նախարարը, համակարգի ղեկավարները, տնօրենները, մանկավարժները նոր ուսումնական տարվա շեմին ստանում են կաթողիկոսի օրհնությունը, սակայն այս տարի ԿԳՆ ղեկավար կազմը որոշել է բոյկոտել այս արարողությունը։

Մայր Աթոռից ստացված հրավերին ի պատասխան՝ ԿԳ նախարարի անունից ասվել է, որ նախարարը չի գալու, բնականաբար, հարկ չեն համարել ներկա գտնվել նաեւ փոխնախարարները։ Ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մանկավարժներ, ռեկտորներ եւ այլք։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, ով ներկա է գտնվել միջոցառմանը, հարցին, թե ինչու նախարարը չի մասնակցել արարողությանը, ասաց, որ իրեն հայտնի չէ։ Նախարարի՝ միջոցառմանը ներկա չգտնվելու պատճառները հայտնի չէին նաեւ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանին։ Նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Մայր Աթոռին։

Վերջինիս տեղեկատվության համակարգի ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանն էլ իր հերթին խորհուրդ տվեց դա նախարարից ճշտել՝ ասելով, որ մի օր առաջ նախարարը հանդիպել է վեհափառի հետ, բայց երեկվա օրհնության կարգին հարկ չի համարել ներկա գտնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ