Դատավորն ընդհատեց Վարդան Պետրոսյանին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/dsc_0455_1394633250.jpg)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, այսօր սկսվեց եւ հետաձգվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Վերջինիս փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին:
Նա նախապես դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել նիստը, քանի որ այլ դատական նիստի է, եւ պետք է վերապատրաստման դասընթացի մասնակցի:
Միաժամանակ Պետրոսյանի պաշտպանությամբ զբաղվելու են Ֆրանսիայից ժամանած փաստաբանները, ովքեր մարտի 25-ին են լինելու Հայաստանում:
Մինչ դատավորի որոշում կայացնելը՝ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը խնդրեց խոսքի իրավունք տալ: Պետրոսյանը ցավակցական խոսք ուղղեց տուժողներին:
Սակայն դատավորն ընդհատեց նրան եւ ասաց, որ հաջորդ դատական նիստը մարտի 28-ին է: