Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի Ադրբեջանին սաստելու համար. Փաշինյան
«Այո տարածաշրջանում պատերազմի վտանգը միշտ առկա է եղել, մենք պետք է պարաստ լինենք այդպիսի զարգացումների, բայց բոլորս հասկանում ենք, որ ՌԴ որպես գերտերություն ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում, ես չեմ կարող հավատալ , որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողություններ չվերսկսելու համար, ես չեմ կարող դրան հավատալ, ես նորից եմ ասում՝ Ռուսաստանը կարող է թուլ չտալ պատերազմը, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա եւ չի օգտագործի իր միջոցները Ադրբեջանին սադրանքից զերծ պահելու համար»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին եւ Ռուաստանի ունեցած դերակատարությանը:
Վարչապետն ասաց, որ ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ, որը կարող է մի օր կրակոցներով արտահայտվել , մի օր՝ չարտահայտվել, թեեւ կրակոցների վճակագրությունը, ըստ նրա, ցածր է:
Հարցին, թե ՌԴ փորձում է վերակենդանացնել լավրովյան պլանը, վարչապետն արձագանքեց.« Վերջին մեկնաբանության հետ չեմ համաձայնվի »: