12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պուտինի սեւ քարտը Փաշինյանին

Հրապարակախոս Տիգրան Խզմալյանը համաձայն չէ վարչապետ Փաշինյանի հայտարարության հետ, թե Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի իրականացրած զորավարժությունները, որոնց մասին համայնքը չէր տեղեկացվել, սադրանք են՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Հրապարակախոսի կարծիքով, սադրանքը միայն մեկ էպիզոդ է, մինչդեռ տեղի ունեցած զարգացումներն ավելին վտանգավոր են: Տիգրան Խզմալյանը հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված վիճակը վերլուծում է՝ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում:

«ՌԴ պետդումայի խոսնակ Վոլոդինը մեկնում է Բաքու եւ բարձր է գնահատում Ադրբեջանի «կառուցողական» դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մի քանի ժամ անց Լելե Թեփեում հայտնվում է բարձրաստիճան գաղափարախոսների եւ օրենսդիրների մի ամբողջ խումբ, որոնք լուսանկարվում են եւ նույնպես սադրիչ հայտարարություններ են անում՝  Դուգինն էր, Շեւչենկոն էր, այսինքն, Կրեմլի ուղիղ խոսնակներն էին: Սրան զուգահեռ մենք տեսնում են խոշոր զորավարժություններ Ադրբեջանում, եւ այո, այս ամենը մի ամբողջական շղթա է, սա Ռուսաստանի նշանն է՝ ոչ թե դեղին քարտ կամ կարմիր քարտ՝ այլ սեւ քարտ, ինչպես ծովահեննների շրջանում էր ընդունված՝ սպանությունից առաջ սեւ քարտը: Սա ուղիղ սպառնալիք էր ՀՀ  իշխանություններին»,-Henaran.am հետ զրույցում կարծիք հայտնեց Տիգրան Խզմալյանը:

Փանիկում տեղի ունեցածը հրապարակախոսը վերը նշված շղթայի մաս է դիտարկում, նաեւ պատահական չի համարում Նիկոլ Փաշինյանի անունից ռուս կիբերխուլիգանների իրականացրած եվրապաշտոնյաների հետ հեռախոսազանգերի հրապարակումը հենց նույն օրը:

«Սա սադրանք չէ, սա քաղաքականություն է, թե ինչ են ուզում հասկացնել, դա ամենահեշտ հարցն է, ուզում են ասել՝ ոչ թե ձեզ կուտեն, եթե մենք չլինենք, այլ մենք ձեզ կուտենք: Սա ուղիղ սպառնալիք է, որին հանդիպում է դեպի Արեւմուտք դիվերսիֆիկացիայի Հայաստանի ցանկացած փորձ»,-վստահ է Խզմալյանը:

Հրապարակախոսն ասում է՝ ՀՀ նոր իշխանությունների պարագայում էլ, Երեւանի ու Մոսկվայի միջեւ շարունակվում է նույն խաղը, որը, ըստ նրա, գոյություն ուներ նախկինիշխանության օրոք. «Սերժ Սարգսյանը պահպանելով լոյալությունը, երաշխիքներ եւ խոստումներ էր տալիս Ռուսաստանին եւ միաժամանակ փորձում էր, այնուամենայնիվ, փորձում էր անվտանգության ու տնտեսական զարգացման որոշակի երաշխիքներ ապահովել Արեւմուտքի կողմից եւ եթե այս տեսանկյունից դիտարկենք նրա վարած քաղաքականությունը, նրա նախագահության բարձրագույն կետն էր 2017 թվականի նոյեմբերի 24-ը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, որից հետո, ըստ երեւույթին նրա քաղաքական ճակատագիրը Մոսկվայի տեսակետից կանխորոշված էր եւ նա վերջնականապես կորցրեց Պուտինի վստահությունը, որը ավելի շուտ էլ էր կորցրել էր ավելի շուտ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ նա չարեց այն , ինչ ակնկալում էին, այսինքն՝ ռուսական զորք չհրավիրեց Հայաստան եւ այդպիսով չապահովեց Պուտինի մեծ ռազմավարական ծրագիրը՝ Արցախում Իրանի սահմանին եւ Մարտակերտի կողմում ռազմաբազաներ հիմնել: Հիմա, փաստորեն, Փաշինյանի իշխանությունը գնում է նույն հետքերով եւ պահպանում է նույն դիրքորոշումը՝ մի կողմից պնդում է, որ էլ  ավելի լավ հարաբերություններ կլինեն, այսինքն, շարունակում եւ զարգացնում է այդ կոմպլեմենտարիզմը, մյուս կողմից, նա փորձում է, թեեւ ավելի զգուշորեն , քան Սարգսյանը, որոշակի քայլեր անել Եվրոպայի ուղղությամբ»,-ընդգծում է Խզմալյանը:՝ հավելելով, որ թե եվրոպական գործիչների, թե Հայաստանինեվրոպամետ հասարակության ակնկալիքները գործող վարչապետից ավելին է եւ Փաշինյանի զգուշավորությունն ավելի ծանր են տանում թե եվրոպացի գործիչները, թե հայ հասարակության եվրոպամետ հատվածը:

«Մենք տեսել ենք այդ զգուշավորությունը, երբ կոմպլիմենտարիզմը պատերազմից խուսափելու փոխարեն բերում է եւ պատերազմի , եւ քաղաքական ցածր վարկանիշի»,-նշում է Խզմալյանը:

Ըստ նրա, կայացած պետություններում արտաքին քաղաքականությունը ածանցվում է ներքին քաղաքականությունից, մինչդեռ Հայաստանի նման կայացման ճանապարհին գտնվող երկիրը, Խզմալյանի խոսքով չունի ներքին քաղաքականություն. «Մեզ մոտ բոլոր քաղաքականությունները արտաքին են, որովհետեւ մենք այնքան ենք կախված արտաքին հզոր ուժերի քաղաքական հակամարտություններից, որ հենց արտաքին քաղաքականության դիրքորոշումից է գալիս նեւ ներքին քաղաքականության մեջ հաջողությունը»,-նշում է Խզմալյանը՝ շարունակելով, որ Հայաստանը պետք է կարողանա ազատվել արտաքին ուժերի կախվածությունից:

«Փանիկում Ռուսաստանը հենց դա հիշեցրեց, նա հիշեցրեց, թե ով է տերը մեր երկրի»,-եզրափակեց Խզմալյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ