26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տնտեսությունը դժվարությունների առաջ կկանգնի. 168 Ժամ

2018 թ. մայիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 139.7 մլն ԱՄՆ դոլար: 2017 թ. մայիսին փոխանցվել Էր 154.9 մլն ԱՄՆ դոլար: 12- ամսյա կտրվածքով այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ, դրամական փո­խանցումների ներհոսքը նվազել Է 15.2 մլն դոլարով կամ 9.8%-ով:

Այս մասին են վկայում Կենտրոնա­կան բանկի տվյալները: Ընդհանուր առմամբ հունվար-մայիս ժամանակահատվածի կտրվածքով, դրա­մական փոխանցումները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանւսկահատվածին: Այս տարվա հունվար-մայիսին փոխանցվել է 623.4 մլն դոլար՝ նախորդ տարվա 577 2 մլն դոլարի դիմաց: Սակայն առանձին վերցված մայիսն ընդհանուր դրական դինամիկայից շեղված է:

Այս տարվա առաջին չորս ամիսներին յուրաքանչյուր ամսում ավելի շատ դրամական փոխանցում է ստացվել արտերկրից. քան նախորդ տարվա նույն ամսում: 2018 թ հունվարին փոխանցումների ներհոսքը եղել է 94.7 մլն դոլար 2017 թ. հունվարի 83.3 մ|ն դոլարի դիմաց, և այդպես շարունակ մինչև ապ­րիլ ամիսը ներառյալ: Մայիսին, ինչպես նշեցինք, այս միտումը փոխվել է: Եթե այդ միտումը շարունակվի (այսինքն հունիսին հունիսի համեմատ նույնպես անկում լինի, և այդպես շարունակ), ապա տնտե­սությանը դժվարությունների առաջ կկանգնի: Գաղտնիք չէ, որ մևր բնակչության սպառման մի զգալի մասր ֆինանսավորվում Է հենց դրսից եկող դրամական փոխանցումների հաշվին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ