25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլն այլեւս «կարմիր գծերին» դեմ չէ՞. Իրավունք

Դեռեւս շաբաթներ առաջ ՀՀ կառավարու­թյան ղեկավար Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հետաքրքրվելով, թե երբ կհանվեն չարաբաստիկ «կարմիր գծերը» եւ արա­գաչափ սարքերը: Հիշեց­նենք, առաջներում՛ նման խոստում Փաշինյանը քա­նիցս էր տվել:

Նաեւ չմոռանանք, որ վարչապետ դառնա­լով, Փաշինյանը մեկ այլ խոստում էլ էր տվել: Այն է, իր գործունեությունը կլի­նի միանգամայն թափանցիկ: Բայց ահա, թեեւ նշված հարցը արդեն չենք էլ հիշում, թե երբ ենք ուղարկել, պատասխան այդպես էլ չկա ու չկա: Այն դեպքում, երբ գործող օրենսդրությունը սահմանում է նման պարզ հարցումներին պատասխանելու 5-օրյա ժամկետ: Սակայն կոնկրետ դեպքում խնդի­րը ո՛չ Փաշինյանի թափանցիկ աշխատան­քի խոստումներն են, ոչ էլ նրա մամուլի ծա­ռայության կողմից օրենքի ոտնահարումը: Պարզապես, վարորդների աչքը ջուր կտրեց, թե երբ է «կարմիր գծերի» եւ արագաչափերի հարցը լուծվելու, մինչդեռ այդ մասին այդպես էլ կառավարությունից ձայն ու ծպտուն չկա:

ԻնչեւԷ, երբ նախօրեին վարչապետի մա­մուլի պատասխանատու Արման Եղոյանից եւս մեկ անգամ փորձեցինք պարզել, թե երբ են բարեհաճելու պատաս­խանել, նա տարօրինակ կերպով արձագանքեց, թե այդ ե՞րբ է վարչապետը խո­սել «կարմիր գծերը» վերաց­նելու մասին, խոսնակը չի հիշում, որ պարոն Փաշինյա­նը նման բան ասել է: Ամեն դեպքում, մենք խնդրեցինք, որ թեկուզ այդպես էլ պաշ­տոնապես պատասխանի, թե Փաշինյանը «կարմիր գծերը» վերացնելու խոս­տում չի տվել, որ մարդիկ էլ իզուր տեղը չսպասեն:Խոստացան, որ կպատասխա­նեն, կրկին հստակ ժամկետ չասելով, ու դեռ սպասում ենք:

Ինչ վերաբերում է նրան, թե Փաշինյանը խոստացե՞լ է «կարմիր գծերը» փակել, թե ոչ, ապա վարչապետի խոսնակին կարող ենք ներկայացնել քանիցս տրված նման խոստման թեկուզեւ այս մեկ օրինակը: Դեռեւս 2014 թվականի մարտի 24-ին, այն ժա­մանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Աժ ամբիոնից բուռն ելույթ ունեցավ միանշանակ պահանջ հնչեցնելով արագաչափերը պետք է հան­վեն, «կարմիր գծերը» պետք է ջնջվեն: Եթե վարչապետ դառնալուց հետո Փաշինյանի կարծիքը նաեւ այս հարցի հետ կապված է փոխվել, դա արդեն ուրիշ բան, թող պար­զապես հստակ պատասխանեն, որ Նիկոլն այլեւս «կարմիր գծերին» դեմ չէ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ