25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սովորական փիար է

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը իրավապահ մարմինների վերջին շրջանի բացահայտումները դիտարկում է օրենքի առջեւ հավասարության տեսանկյունից, իսկ իրավապահների բացահայտումները նրա կարծիքով՝ իրականում այնքան էլ առնչություն չունեն կոռուպցիայի հետ:

«Այս բացահայտումները ավելի շատ փիարի տեսանկյունից են դիտարկվում, քան իրական  բացահայտումներ են:  Եթե փորձենք մի փոքր ավելի սառը դատել, կտեսնենք, որ դրանք միշտ չէ, որ կոռուպցիայի հետ են կապված, մեծ մասը սովորական հանցագործություններ են, որոնք նախկինում էլ են եղել, ուղղակի դրանց մասին ոստիկանությունը նախկինում չէր թմբկահարում: Եվ երկրորդ, բացահայտում է, թե ոչ, դա պետք է որոշի դատարանը»,-  Henaran.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանի խոսքով, ոստիկանությունը հենց նրա համար է աշխատավարձ ստանում,  որ բացահայտումներ անի եւ այստեղ որեւէ տարօրինակ կամ զարմանալի բան չկա եւ չի կարող լինել: «Պատկերացնո՞ւմ եք, բոլորը հետեւեին ոստիկանության գործելաոճին, օրինակ,  բժիշկը մամուլի ակումբում ասեր՝ ահա ես այսօր 5 վիրահատություն արեցի, տաքսու վարորդն ասեր՝ ես 5 ուղեւոր փոխադրեցի: Հանցավորության դեմ պայքարը ոստիկանության գործն է, ուղղակի, երբ փիարը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի տակ, բոլորը սկսում են իրենց գործունեությունը տեղավորել այս տենդենցի մեջ»,-նշում է Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ Հայաստանում իրականում հեղափոխություն չի եղել, այլ եղել է պարզ իշխանափոխություն:

«Սա զուտ իշխանափոխություն էր, որովհետեւ բոլոր բնագավառներում, կյանքի բոլոր ոլորտներում գործող նոր իշխանությունը շարունակում է նախորդ իշխանության կուրսը» ,- եզրափակում է քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ