Լրագրողը հարցնում է Աննա Հակոբյանին. Իրատես
Էյֆորիայից հետո հասարակությունը, նոր իշխանությունները, անգամ հները, քիչ-քիչ սթափվում են: Ոչ միայն այն պատճառով, որ ժամանակն իրենն է անում, այլև նորերի համար խաղը կորցնելու վտանգ կա: Հանրության ներքին, շատ դեպքերում հատակում եղած բնազդային Էմբրիոնի վրա շեշտադրումներ անելը ոչ միայն պայթուցիկ Է այլոց, այլև առաջին հերթին քնած օձը զարթնեցրած շամանների համար, կծելու լուրջ պոտենցիալով օժտված օձն առաջինը կծում Է «մերձավորին»:
Նշանային համակարգով իշխանության եկածները դա չզգալ չեն կարող, ուստի փորձ Է արվում «բազմազանեցնել» հայաստանյան առօրյան, ուժային մեթոդոլոգիայից անցնել «բնականոն հունի», ինչը մասամբ «մահաբեր» կարող Է լինել, որովհետև հանրությունն արդեն իսկ սուբլիմացվել Է «տեսարաններին» ու «զոհերին», իսկ զոհը բազմապատկվում ու նոր զոհ է պահանջում:
Ակնհայտ Է նորերի թիմում ինչ-որ բան այն չէ, ինչը չի առնչվում միայն ԿԳ նախարարի շուրջ պտտվող մաքոքին: Ի դեպ, եթե համեմատենք «ֆուքերով» իշխանության եկած, լավագույնս այնտեղ տեղավորվածների հետ. ապա Արայիկ Հարությունյանի դեպքը առանձնահատուկ է նրանով, որ, ինչպես Սուրբ գիրքն է ասում (որը, ի դեպ, նորերի մեծամասնության համար «ընդամենը մի հատ գիրք» է)՝ որտեղ մեղքը շատ է, այնտեղ Աստծո ողորմածությունն էլ է շատ… Ձգենք պաուզան ասելու ԿԳ նախարար, «Իմ քայլի» գավազանակիր (ըստ Արայիկի «Մովսեսի» այդ գավազանը տեղ է գտնելու իրենց հեղափոխության թանգարանում) Հարությունյանի փոխանցմամբ «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումն այս պահին հարցականի տակ է «կորոշեն՝ ինչ անել, կարծիքները կիսվում են» ըստ նրա: Ընդ որում՛ Ա. Հարությունյանը, ինչպես և մնացյալ «նորերը», դեմ չէ մարիխուանայի «սկզբում բժշկական օգտագործմանը, հետո կերևա»:
ՈՒ հիմա, կրթության նախարարի անչափ պատասխանատու մունդիրը զգեցած Արայիկի դեմ, բառի ամենաիսկական իմաստով, խաղում է Մովսեսի Աստված, որի գավազանը «կրում» էր ինքը: Այո, Արայիկը, թիմի անդամների համեմատ, անցնում է առավել բարդ պարունակներով ու առաջինն է «այրվում» թիմում: Ընդ որում՝ ոչ միայն Հայկ Դեմոյանի կողմից, այլև իր իսկ թիմակիցների Դանիել Իոաննիսյանի:
Պետք է լուռ դիտարկել Արայիկ Հարությունյանի դիմակայության ամպլիտուդը, ուր նոր նշանային բազում ցուցիչներ կերևակվեն:
Պակաս հետաքրքիր չէր նաև մյուս «երևակումը»: Պարզվում է՝ հեղափոխության «համակիրները» հալածում, հայհոյում, զազրախոսում, տեռորի են ենթարկում, սպառնալից նամակներ են գրում ոչ միայն մեր թերթին, տողերիս հեղինակին, «Հրապարակին» և ընդհանրապես ցանկացած մեկին, որը համարձակություն կունենա «իրենց վարչապետին, իրենց փրկչին», իրենց «մովսեսներին» բառ. տառ ասել, ստորակետել: Եվ ուրեմն, պարզվում է, որ հանուն վսեմի, սիրո ու հանդուրժողականության հեղափոխության ելած «հեղափոխականները» հայհոյում են անգամ «Հայկական ժամանակին», որը պետք է որ լինի Փաշինյանների «ընտանեկան» թերթը: Իրենց հայհոյողների մասին օրերս տեղեկացրեց առաջին տիկին, Հժ-ի խմբագիր տիկին Աննա Հակոբյանը:
Տիկին Աննա.
ա) Հայհոյում են, որովհետև և պարզապես չգիտեն, որ թերթը Դուք եք խմբագրում, կարող եք մեկնաբանություն գրել այդ նյութերի տակ, որ թերթը Դուք եք խմբագրում, և կտեսնեք ռեակցիայի փոփոխությունը: Ասել է նրանք ընդամենը տեղեկացված չեն:
բ) երկու ամիս կլինի շուտով, որ հեղափոխության «մունետիկ» տղերք-աղջկերքը հայհոյում են հայհոյում են, հայհոյում են. կարծում եք շա՞տ հեռու են գնացել իրենց «անկեղծություններում ու հայհոյանքներում» (տես Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ-ում), ցանկանում եք համերաշխվել մեզ հե՞տ (տիկին Աննա. կոնկրետ ինձ այնքան են հայհոյել, որ կարելի է շատ հանգիստ այդ «հաստափոր ձեռնարկը» տեղադրել հեղափոխության թանգարանում, Արայիկ Հարությունյանի ձեռքի փայտի կողքին, որպես ուրույն տարեգրություն). Դուք տեղյա՞կ եք դրանից:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: