Ունեն մի «խրտվիլակ», որի անունը ժողովուրդ է
ԸՕ-ի քննարկումներում ամբողջությամբ համամասնական համակարգին անցնելու քաղաքական պահանջը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, պայմանանվորված է նրանով, որ ՀՀԿ-ն դեռ պահպանում է համայնքներում ունեցած հենարանը:
«510 խոշորացված համայնքներից 350 ղեկավարները ՀՀԿ-ական են, 6500 ավագանու անդամների 25 տոկոսը ՀՀԿ-ական են, մնացածի թվականքակը 10-ը տոկոսից չի անցնում: Համայնքների ղեկավարի կարծիքների վրա դժվար է ազդել այն առումով, որ նա ընտրովի մարմին է եւ ոչ մարզպետը, ոչ տարածքային կառավարման նախարարը չի կարող ասել, թե այսպես արա»,-նշել է սոցիոլոգը:
Ըստ նրա, նման սոցիական բազայի հաղթահարմանը կարելի է միայն այդ ճանապարհով հասնել : Ադիբեկյանի խոսքով, կուսակցության ղեկավարների մեծ մասը շահարկում է ժողովրդի անունը՝ իրեն վերագրելով նրա վստահությունը. «Ունեն մի խրտվիլակ, որի անունը ժողովուրդ է: Ժողովուրդը բարդ համակարգ է ո ՞նց կարող ես դու բոլորի անունից խոսել, ասել՝ ես ժողովրդի կոմից ընտրված եմ : Այլ բան է, որ անհասկանալի ձեւով գալիս են իշխանության, իրենց հենք է պետք, հենքի միակ ճանապարհը ժողովրդին քո մոտ կողմնորոշել կարողանալն է »:
Ադիբեկյանի խոսքով, Ելք դաշինքն այսօր չունի այն ռեսուրսը, կարողանա համայնքների վրա ազդել: «Մենք ունենք մոտ 900 տեղամաս, պատկերացրեք եթե ամեն տեղ 1-2 աշխատող լինի, 5 քարոզիչ լինի, այդքանին պետք է գումար տալ, որտեղի՞ց այդ միջոցները, եթե դու կոռումպացված չես»,-նկատում է սոցիոլոգը:
Ադիբեկյանը կարծում է, որ եթե ԸՕ փոփոխությունների քննարկումներում Հանրապետականը չզիջի ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու հարցում, պետական կառավարման համակարգը կմնա անդամալույծ, եթե փոխզիջումային տարբերակ գտնվի, երկրի իշխանությունը կդառնա միաձույլ: