Վստահեք Նիկոլ Փաշինյանին եւ սպասեք
«Մենք պետք է վստահության քվե տանք այն մարդկանց, ովքեր նշանակում են պաշտոնյանների», -այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ թե ԲՈԿ-ի և թե ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահը նշանակվել են վարչապետի կողմից, և մենք պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե ինչպես են դրսևորովում այս երկու անձնինք:
ԲՈԿ-ի նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանի մասով Խաչատրյանն ընգծեց, որ նա այն եզակիներից, է, ով մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում շահել է ոսկե մեդալ. «Նման մեդալ շահող մարդիկ կարող են հեշտությամբ գնալ և ապրել արտերկրում, բայց Սմբատը մնացել է և շարունակում է իր գործունեությունը ծավալել Հայաստանում»,-նշեց նա:
Միաժամանակ բանախոսն ընդգծեց՝ ինքը չի կարող կանխատեսել, թե Սմբատ Գոգյանը ԲՈԿ-ի ինչպիսի նախագահ կլինի. «Ես վստահ եմ, որ Սմբատը այնքան սկզբունքային մարդ է, որ նախ և առաջ աշխատանքից ազատման դիմում կգրի, քան կոռուպցիոն գործարքների մեջ կներքաշվի»:
Հիշեցնենք, Սմբատ Գոգյանի նշանակումը քննադատությունների ալիք է բարձրացրել սոցցանցերում մասնավորապես վերջինիս ֆեյսբուքյան լուսանկարների առնչությամբ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: