25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Չի կարելի բռնության սպառնալիքով խոսել». Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է եւ այդ գործընթացը կշարունակվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակին, որտեղ վերջինս նշել է, որ եթե քաղբանտարկյալները ազատ չարձավեն, դա վտանգավոր հետեւանքներով է հղի։

«Քաղբանտարկայլների ազատ արձակման գործընթացը սկսվել է, բայց ես հստակ ուզում եմ արձանագրել մի բան, որ չի կարելի բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ, և ես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչև վերջ»։

Վարչապետը հաստատեց իր այն դիրքորոշումը, որ չի պատրաստվում դատավորներին հրահանգ տալ, նշելով, որ նրանց հրահանգ տալը նշանակում է սկսել սերժսարգսյանականացման գործընթաց։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներին։

«Եթե անհնազանդության ցույցերը շարունակվեն հեղափոխության անունից, ուրեմն դրանք պետք է դադարեցվեն, որովհետև սա իրենց Կառավարությունն է, իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ուրեմն ժողովրդի վստահությունը վայելող Կառավարության հանդեպ սաբոտաժ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել ՀՀ քաղքացիների, ժողովրդի և ՀՀ նկատմամբ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ