Դավադրությո՞ւն /տեսանյութ/
Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվող Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը այսօր՝ մայիսի 17-ին հետաձգվեց՝ մեկ շաբաթով:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել էր, որ ուղեկցող գումարտակը հայտնվել է շրջափակման մեջ և ամբաստանյալները չեն կարող դատարան բերվել:
Արդեն դատարանի բակում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը նկատեց, որ այլ գործերով ամբաստանյալներ բերվում են դատարան.«Ուղեկցող գումարտակի հատուկ մեքենայի պակաս չկա, տեսանք, որ այդպիսի մեքենայով ամբաստանյալներ բերվում են: Սա հատուկ տակտիկա է և միտված է «Սասնա ծռեր»-ի դատը հետաձգելուն» :
Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:
Մանրամասները՝ տեսանյութում: