08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախից Հայաստան հղված շնորհավորանք

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Զոհրաբ Մնացականյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Իր ուղերձում Արցախի ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցությունը կշարունակվի և ավելի կամրապնդվի՝ ի շահ համահայկական նպատակների իրականացման։ 

Մասիս Մայիլյանը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Արցախում հնարավորություն կընձեռվի Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ