25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է քննարկվել փակ դռների հետեւում. 168 Ժամ

Փաշինյան-Պուտին հանդիպումը հաջողված եւ արդյունավետ Էր: Հստակ շեշտադրումներ հնչեցին ՀՀ վարչապետի կողմից, որպեսզի Ռուսաստանում տարընթերցումներ չլինեն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Դրանք տեղին էին և ժամանակին, քանի որ Ռուսաստանում կան իշխանական տարբեր խմբեր, տարբեր շահեր, որոնք իրենց հերթին՝ տարբեր մտահոգություններ են փորձում հաղորդել ՌԴ իշխանություններին, դրանք Էլ թուլացնում են հարաբերությունների հիմքը»,- թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել Է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սոչի կատարած այցին և ՌԴ ղեկավարի հետ հանդիպմանը:

Նրա կարծիքով՝ այս հանդիպմանը ղեկավարները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ, «շոշափելու» տրամադրությունները: «Ի վերջո, սա ՌԴ նախագահի համար ևս սովորական իրավիճակ չէր՝ հեղափոխությունից օրեր անց հանդիպել հեղափոխության ղեկավարի հետ, որը վարչապետ է ընտրվել: Սա, կարծում եմ, տրամադրություններ հասկանալու և ճանաչելու հանդիպում էր: Վստահ եմ փակ դռների ետևում քննարկվել է հեղափոխությունը, երկրում առկա տրամադրությունները, դրանց պատճառները և այլն, և այլն: Կարծում եմ՝ խնդիրներն ամենայն հավանականությամբ շրջանցվել են»,- ասել է Լուկիանովը:

Ռազմական փորձագետ և քաղաքագետ Պավել Ֆելգենգաուերը՝ պատասխանելով թղթակցի հարցին, թե՝ հնարավո՞ր է՝ ՌԴ իշխանությունները հրաժարվեն Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունից, եթե Փաշինյանն այդ հարցը բարձրացնի Պուտինի հետ հանդիպմանը, քանի որ դա հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիր է համարում, ասել է, որ այդ հարցում արդեն որոշ հանգամանքներ փոխվել են ապրիլյան պատերազմից հետո:

«ՌԴ պաշտոնյաները բացեիբաց հայտարարում են, որ սխալներ են գործել, և այսուհետ այլ կերպ պետք է զենքի քաղաքականությունը Հարավային Կովկասում վարվի: Երևի թե կկրճատվեն ծավալները, կամ էլ այլևս կարիք չի լինի, որ Ադրբեջանը սպառազինություն ձեռք բերի: Այնուամենայնիվ, Հայաստանի կողմից այս հարցի բարձրացումը որոշիչ չի եղել, քանի որ կապ ունի Ռուսաստանի ավելի լայն քաղաքականության հետ, բայց այդ դիրքորոշումը հաշվի առնվել է, քանի որ դրա հետևանքները մենք տեսել ենք»,֊ ասաց Ֆելգենգաուերը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ