ՎՊ-ի զեկույցից մինչև Ծառուկյանի ելույթը. թեժ բանավեճ /վիդեո/
”Ծրագրային ելույթ էր, որ ասում էր` պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու և այս տնտեսկան ճգնաժամից հանելու: Պատրաստ ենք համագործակցել իշխանական ուժերի առողջ հատվածի հետ ևս”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` խոսելով ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին:
Ըտս պատգամավորի` ԲՀԿ-ը կհամագործակցի իշխանության այն հատվածի հետ, որը դուրս է Վերահսկիչ պալատի բացահայտումներից, այսինքն` ազնիվ է:
Հարցին, թե ինչն է Ծառուկյանին խանգարում իրեն ընդդիմություն հայտարարել, չէ որ ելույթն ավելի շատ ընդդիմադիր գործչի էր, Խաչատրյանը պատասխանեց, որ կարևոր չէ ընդդիմություն է կոչվում, թե այլընտրանք, կարևորը գործունեությունն է:
Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ ՎՊ-ի զեկույցը բարբաջանք է:
”ՎՊ-ի զեկույցում ասված է, որ ոթանասուն տոկոսը ռիսկային է, ոչ թե թալանված է, այլ ռիսկային”,-իր ասածը պարզբանեց Այվազյանը:
Շարունակությունը` տեսանյութում: