Առողջապահության ոլորտի բազմաթիվ մասնագետներ դիմում են Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն վարչապետ, երկու օր է՝ շրջանառվում է Սամվել Մարգարյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու Ձեր ցանկության մասին: Առողջապահության ոլորտի բազմաթիվ մասնագետներ հայտնում ենք մեր դժգոհությունը հետևյալ հիմքերով`
- Նա Ալթունյանի կադրն է, ներկայացուցիչն է և սպասարկելու է բացառապես նրա շահերը:
2. Նա կանգնած է եղել Ալթունյանի բոլոր չստացված, տապալված ծրագրերի հիմքում և դրանց համահեղինակներից մեկն է:
3. Փաստացի լինելով նախարարության ֆինանսական ոլորտը համակարգող փոխնախարար՝ նա անգամ չի փորձել արդարացի բաշխել պետական պատվերը և «Վարդանանց» բժշկակական կենտրոնին և հետագայում սոցիալական փաթեթի հատկացման մասով «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը փոխանցել ահռելի գումարներ:
4. Որպես էլեկտրոնային առողջապահության ներդրման համակարգող փոխնախարար՝ նա տապալել է ծրագիրը, բժշկական շրջանակներում առաջացրել դժգոհություններ՝ նպաստելով հերթական ֆինանսական մեծ հոսքին դեպի իրենց շահերը սպասարկող մասնավոր հիմնարկ:
5. Նրա համար առողջապահությունը բացառապես բիզնես է, իսկ պացիենտը՝ կլիենտ:
6. Նրա համար չստածված ծրագերի հիմնավորումը՝ «տվեք, ձեռս ջարդեք»-ն է:
7. Նա տեղյակ չէ բժշկական ոլորտում առկա իրական խնդիրներից:
8. Նրա կողմից առաջարկված օպտիմալացման ծրագրերի արդյունքում մի քանի հարյուր մարդ կրճատվել է, և նրանց մի մասի փոխարեն նշանակվել են ոչ կոմպետենտ և իրենց հարազատ մարդիկ:
9. Առողջապահության նախարարը պետք է լինի բժշկական ոլորտից, առողջապահության մեծ ընտանիքից, որին նա չի ինտեգրվել և չի էլ ինտեգրվելու:
Խնդիրների շարքը կարելի է բավականին երկար գրել:
Պարոն վարչապետ, մինչև նրա նշանակումը խնդրում եմ հանդիպել բժշկական հանրության հետ, մենք սպասում ենք ձեր արձագանքին, որովհետև նրա նշանակման դեպքում առողջապահության ոլորտը շարունակելու է անհարմարություն պատճառել թե՛ բժշկին և թե՛ պացիենտին:
Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ՝ Նարեկ Վանեսյան