25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին, որը առաջին անգամ վարում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախ ներկայացվում են չզեկուցվող հարցերը: ԿԳ փոխնախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց հարց, որով 150 միլիոն դրամ գումար է հատկացվում նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնեն Գյուղատնտեսական ակադեմիային: Մկրտչյանն ասաց, որ քանի որ գյուղակադեմիայի խորհուրդը, որպեսզի կարողանա տրամադրել գումար վերանորոգման համար, խնդրեց վարչապետին անդրադառնալ խորհրդի կազմի ընդունմանը, քանի որ վարչապետի որոշումն է պետք դրա համար:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կանդրադառնա այս հարցին, ապա ներկայացրեց իրենց քաղաքական դիրքորոշումը: «Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ, ես կարծում եմ, սա թեմա է, որ պետք է է քննարկենք, բուհական համակարգին ակադեմիական և ընդհանրապես ինքնավարություն պետք է տալ»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ