25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կտեղափոխվի. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանին, որպես ՀՀ 3-րդ պաշտոնաթող նախագահի, տրվել էր այն ծառայողական առանձնա­տունը, որտեղ նա իր նախագահու­թյան 10 տարիների ընթացքում ապ­րել է: Կառավարության նման որոշ­ում ընդունվել է արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի հիման վրա: Երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ, կառավարության աոաջին նիստում ցուցադրաբար հայտարարեց, որ հրաժարվում է այդ առանձնատան սեփականատերը լինելուց:

Սերժ Սարգսյանի առանձնատ­նից հրաժարվելու հայտարարությու­նից հետո, մինչ այս պահը կառավարությունը նրա դիմումին ընթացք չի տվել եւ նրան չի զրկել սեփակա­նատիրոջ իրավունքից: Հժ-ն երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հե­տաքրքրվեց արդյո՞ք Սարգսյանին զրկելու են այդ առանձնատնից: «Մեր կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը առանձ­նատնից հրաժարվելու վերաբերյալ եւ դրանից հետո նրան, որպես պաշտոնաթող նախագահի, օրենքով սահմանված հնարավորությունները կտրվեն»,- ասաց վարչապետը:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը դեռ շարունակ­վում է ապրել այդ առանձնատանը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշ­տել նրա գրասենյակի պատասխա­նատու Նաիրի Պետրոսյանից, սա­կայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Այսօր տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի կառա­վարության աոաջին նիստը, սա­կայն հարցը օրակարգում դեռ չկա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ