Փաշինյանը հրահանգել է զբաղվել քաղբանտարկյալներով
Այսօր վաղ առավոտից մի խումբ ազատամարտիկներ Նախագահական նստավայրի դիմաց նստացույց են իրականացրել, որը դադարեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացած անձանց հետ հանդիպումից հետո:
Ազատամարտիկները պահանջել են՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:
«Մեզ ասացին, որ վարչապետ Փաշինյանը արդեն կարգադրել է դատավորներին, որ շարունակվեն դատական նիստերը: Նիստերի ժամանակ բոլոր պահանջները կհստակեցվի: Մենք այս պահին դադարեցնում ենք նստացույցը, սակայն կհանգստանանք միայն այն ժամանակ, երբ տղաները ազատության մեջ կլինեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պարգև Բադոյանը: