10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Շարմազանովի հայտարարությունը. Ժողովուրդ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցության անդամ նախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս չեն կազմի:

«Մենք կառավարության ձեւավորմանը չենք մասնակցում: Եվ ոչ միայն չենք մասնակցում, այլ նաեւ հարգելի պարոն Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում,- ասել է Շարմազանովը՝ հավելելով,- եթե կլինեն մարդիկ, կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել Փաշինյանի կառավարությունում, բնականաբար, համապատասխան դիրքորոշումը կուսակցությունը կներկայացնի»:

Մյուս կողմից Շարմազանովը պնդել է, թե ՀՀԿ-ն, որ խորհրդարանում ունի մեծամասնություն, սաբոտաժի չի ենթարկի կառավարության գործունեությունը: «Մենք անհարկի, պոպուլիստական, սաբոտաժային գործողություններ նոր կառավարության նկատմամբ չենք անելու»,- պնդել է Շարմազանովը: 
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ