18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երկրաշարժերի շարք Սալվադորում

Սալվադորում տեղի ունեցած երկրաշարժերի շարքը ավերել է 11 եւ վնասել մոտ 170 տուն, տուժել է մեկ մարդ:   ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Twitter-ում  երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը

3,2-ից մինչեւ 5,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել անցած հանգստյան օրերին: Դրանց հետեւանքով ամենաշատը տուժել են Չիրիլագուա (Սան Միգել դեպարտամենտ), Ինտիպուկա (Լա Ունիոն դեպարտամենտ) եւ Էլ Կարմեն (Սանտա Անա դեպարտամենտ) համայնքները, որտեղ իշխանությունները 30 օր ժամկետով հայտարարել են վտանգավորության դեղին եւ նարնջագույն մակարդակ:

Երկրաշարժերի հետեւանքով մեկ երեխա է տուժել, ում հոսպիտալացրել են՝ գլխի եւ թոքերի վնասվածքներով:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ