Լուծարել ԱԺ-ն. Ժամանակ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացնում է, որ մայիսի 8-ին իրենց խմբակցության անդամները կամ գոնե նրանց մի մասը կքվեարկի վարչւսպետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, եւ նա կընտրվի վարչապետ: Սի քանի ՀՀԿ-ականներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում քվեարկել Փաշինյանի օգտին: Թե քանիսը կողմ, քանիսը դեմ կքվեարկեն, հայտնի չէ, բայց մի բան պարզ է, այպիսի խորհրդարանը չի կարող արդյունավետ աշխատել, եւ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է իրականացնի իր «ճանապարհային քարտեզի» հաջորդ կետը՝ լուծարի խորհրդարանը եւ կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: