Երևանում 26-ամյա երիտասարդ է սպանվել
Այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հարվածներից մեկը նա ստացել է ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում:
Նշված հանցագործությունը բացահայտելու համար դեպքի վայրում ստեղծվել են օպերատիվ խմբեր: