Իշխան Զաքարյանը ԱԺ է եկել “ռասկրուտկայի” համար. Նիկոլ Փաշինյան
“Ամենացնցող նորությունը, որ իմացանք ՎՊ հաշվետությունը լսելու եւ հարցուպատասխանի ժամանակ, այն էր որ ՎՊ –ն ինտերնետային կայք ունի: Տպավորությունն այնպիսին է, որ Իշխան Զաքարյանը ԱԺ է եկել այդ բարեբաստիկ լուրը ռասկրուտկա անելու”,-քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, խորհրդարանին ներկայացված ՎՊ 2011թ. հաշվետվությանը ներկայացվել է մի փաստատթուղթ է, որում նկարագրվածի մասին գիտի ՀՀ քաղաքացիների յոթանոսուն տոկոսը: ”Նման ընդհանուր բնույթի տեղեկություներով ՀՀ քաղաքացուն չես զարմացնի”,-հայտարարեց Փաշինյանն ու հավելեց, թեր ՀՀ ժողովուրդը ՎՊ-ին տարեկան ինը միլիոն չի հատկացնում նրա համար, որ Իշխան Զաքարյանն ասի այն, ինչ բոլորս գիտենք:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՎՊ հաշվետվության մեջ պետք է լինեին անուն ազգանուններ: Ըստ նրա, ժողովուրդը պետք է լսի իր փնթի ու կոռումպացված չինովնիկների մասին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հետեւելով ՎՊ նախագահի խորհրդին, այցելել է “արդեն աշխարհահռչակ կայքը”: Փաշինյանը ընթերցեց ՎՊ կայքում տեղադրված մի քանի նորությունների վերնագրեր ու հայտարարեց, որ ՎՊ կայքում փնտրել ու չի գտել չարաշահած չինովնիկների անունները:
“Ժողովուրդը ձեզ վճարում է, որ ունենանք կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ, իսկ պատասխաններ Իշխան Զաքարյանը չունի, չգիտի թե ՀՀ դատարանները նախորդ տարիներին բարձրաձայնված խախտումների վերաբերյալ որքան վճիռ են կայացրել”,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը: Նա կրկին անդրադարձավ ՎՊ նախագահի առանձնատան շինարարությանն ու ասաց, թե այն , որ ՎՊ նախագահը չանդրադարձավ դրան, խոսում է այն մասին, որ Իշխան Զաքարյանը ինքը լրջագույն վերահսկողության կարիք ունի:
Նշենք, որ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց թե ԱԺ-ն հետողական չի եղել ՎՊ նկատմամբ, որն էլ արդյունավետ չի աշխատել: Այս ամենը հաշվի առնելով, Արամ Մանուկյանը հայտարարեց, որ չի քվեարկելու հաշվետվության օգտին: Մինչդեռ, ՎՊ մասին օրենքի համաձայն, խորհրդարանը ոչ թե քվեարկում, այլ, լսում եւ ի գիտություն է ընդունում ՎՊ զեկույցները: