25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխություններից հետո կոռուպցիան չի վերանում, Ուկրաինայի օրինակը դրա ապացույցն է. Ժամանակ

Նիկոլ Փաշինյանը մարզային այցերի ժամանակ անդրադարձել էր երկրից դուրս բերված ակտիվները վերադարձնելու մեխանիզմների, ինչպես նաեւ հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու հարցին: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը թերթի հետ զրույցում այս առնչությամբ նշել է, թե այնքան էլ կողմնակից չէ անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը. «Մենք դեռեւս անցումային փուլի մեջ ենք, խորհրդարանը ՀՀԿ-ի ձեռքում է գտնվում: Իմ կարծիքով՝ հնարավորինս շուտ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եւ երբ որ իսկապես լինեն լուրջ ռեֆորմներ, գուցե արդեն հնարավոր լինի այդ մոդելին վերադառնալ: Հոկտանյանը հավելել է, որ միշտ չէ, որ հեղափոխությունները դրական ազդեցություն են ունենում երկրում իրավիճակի վրա»: 

«Ուկրաինայի օրինակը վերց­նենք՝ եւ՝ 2004-2005 թվական­ների «Նարնջագույն հեղափո­խությունը», եւ՝ Մայդանը, եր­կուսից հետո էլ Ուկրաինան ինչպես կար, այնպես էլ մնաց կոռումպացվւսծ: Ընդ որում՝ եթե նայում Ենք կոռուպցիայի ընկալման համաթիվը, ապա Ուկրաինան ավելի վատ վի­ճակում է, քան Հայաստանը: Դրա համար, հաշվի առնելով այդ ամենը՝ ես կսպասեի, տես­նեի, թե ինչ զարգացումներ կգնան: Եթե զարգացումները գնան դրական հունով, եւ ար­դյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն իրակա­նացվի, ապա անգամ այդ մարմնի գոյության հարցն է դառնում աննպատակահար­մար»,- ասաց Հոկտանյանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ