25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հերոս Աղասին չի մոռացվի…

Աղասի Սարմենի Ասատրյանի հիշատակի օրը

Ես ատում եմ պատերազմը՝ այդ մեծ չարիքը, որն արնոտում է բոլորիս հոգիներն ու գարունները;Սիրելի ժողովուրդ,այսօր վշտով են համակված մեր հոգիները: Մեծ ցավ էր ամենքիս համար ;Այսօր մեր սրտերը համակված են ոչ միայն ցավով, այլեւ հպարտության զգացումով, որ մեր քաջարի ու անվեհեր մարտիկները հերոսաբար զոհվեցին հանուն մեր ազգի բարրօրության։Մեր ժողովուրդը աստվածապատվեր խաղաղության կողմնակից է եւ այսօր էլ շարունակում է ջանքեր ներդնել մեզ պարտադրված պատերազմից հետո պահպանելու թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը; 
Այսօր մասնակցեցինք Մասիս քաղաքի բնակիչ, քառօրյա պատերազմի մասնակից`ժամկետային զինծառայող, հետախույզ՝ Աղասի Սարմենի Ասատրյանի դասասենյակի անվանակոչությանը; Հարգանքի տուրք մատուցելով նորօրյա հերոսին` Մասիս Կայարանի թիվ 6 դպրոցի ՆԶՊ դասասենյակը անվանակոչվեց նրա անվամբ, որը վերանորոգվել և կահավորվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հովանավորությամբ։ Ներկա էին հերոսներ՝ Մերուժան Ստեփանյանի, Աղասի Գրիգորյանի, Նորիկ Գասպարյանի, Սաշա Գալստյանի, Մհեր Երզնկյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Արամայիս Միքայելյանի, Ժոռա Եսայաի, Հենրիկ Ղահրամանյանի ծնողները ,Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Օրդոյանը, դպրոցի կոլեկտիվը, Մասիսի քաղաքապետարանի անձնակազմը` ի դեմս քաղաքապետ Դ. Համբարձումյանիհյուրեր տարբեր մարզերիցև այլոք; Դասասենյակը, որտեղ փակցված էին հերոսի բազմաթիվ լուսանկարներն ու շքանշանները՝ ներկաները հպարտությամբ դիտում էին, որից հետո ելույթով հանդես եկան ուսուցիչները, դպրոցի տնօրենն ու Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը ,հերոսի մայրը՝ՆԱՐԻՆԵՆ;Առաջին գնդի հրամանատար՝ գեներալ Վաչագան Չիբուղչյանը հերոսին հետմահու պարգևատրեց արիության մեդալով: Մեդալը հանձնեցին հերոսի տատիկին ի նշան հարգանքի։
Ներկաները դասասենյակի անվանակոչումից հետո այցելեցին Աղասիի և Մասիս քաղաքի մյուս զոհված տղաների շիրիմներին և կատարեցին ծաղկադրում, որից հետո մասնակցեցին Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված հուշ-երեկոյին: Ելույթ ունեցավ նաև Արմավիրի մարզից փոքրիկ Մարիամիկ Մելքոնյանը, ով լինելով երեք զինվորների քույր, Ձոն հղեց ազգի նվիրյալ զավակներին; Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված տղաների հիշատակը, այնուհետև դպրոցի սաներն իրենց կատարումներով բազմաթիվ հուզումնալի պահեր պարգևեցին բոլորին։Ահա իմ Հայաստանը, այս հսկա հողագնդի վրա , իմ երկիրը խաղաղության ճերմակ հովանու ներքո , և ոչ պատերազմ կոչված մեծագույն չարիքի քաոսում.
Կիսատ է տունդ…սիրելի ՀԵՐՈՍ։
Քո ոգեղեն հզոր շնչով ոգևորի՛ր, զորացրո՛ւ մերօրյա Վարդաններին, որ ոտքի ելնեն , դարավոր թշնամուց վերցնեն մեր պատմական Հայրենիքը՝ դրախտավայր երկիրը… «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի» . .

Սուսաննա Իսահակյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ