23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ֆինանսավորել են կրթականն-գիտական ծրագրերը

“ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի 2012 թվականի հիմնական ուղղությունը եղել են գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթները”, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Կոմիտեի հիմնական ծրագրերից են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված` հետազոտությունների նախագծերի, գիտական ու գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման գիտական թեմաների մրցույթները եւ այլն:

Այս տարվա առաջին ամիսների ընթացքում  ֆինանսավորվել են հայ-ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացված 6 եւ գիտական հետազոտությունների ծրագրերին վերաբերող մրցութային 4 ծրագրեր: Մինչեւ այս տարեվերջ Կոմիտեն ցանկանում է անցկացնել երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթ: Նախատեսվում է նաեւ ավարտել AREAL լազերային գծային արագացուցչի համար անհրաժեշտ ենթակառուցվածքի պատրաստման աշխատանքները, գործարկել բարձր հաճախականության, վակուումային եւ ղեկավարման համակարգերի հիմնական փորձարարական ստենդներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ