26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փաշինյանն էլ չի հավատում, որ ՀՀԿ-ական պատգամավորները իր օգտին կքվեարկեն»

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ երեկվա ընթացքում մի շարք անորոշ հարցեր կային: «Կարեն Կարապետյանը ցուցաբերում էր վճռականություն, համոզվածություն, բայց Փաշինյանի երեկվա ելույթում մի քանի տեղեկությունների տրամադրումը, որոնք եթե համապատասխանում են իրականությանը, խոսում է հանգուցալուծման մոտ լինելու մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց, որ երեկվա իրադարձությունները, որ ԲՀԿ-ն սատարում է ժողովրդական շարժմանը, իսկ ՀՅԴ-ն էլ դուրս եկավ կոալիցիայից, ցույց են տալիս, որ սահմանադրական կարգավորման տեսակետից ևս այդ խնդիրը լուծվում է:

«Միակ խնդիրը Կարեն Կարապետյանի կողմից համապատասխան որոշման ընդունումն է»,-կարծում է նա:

Վերջինս նկատեց, որ միամտություն կլիներ կարծել, որ փողոցում հավաքված մարդիկ պայքարում էին կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ: «Հիմա թեկնածուն առաջադրվելու է «Ելք» խմբակցության կողմից, ու, ինչպես հասկանում ենք, նրան պաշտպանելու են մյուս խմբակցությունները ևս»,-նշեց Սաֆարյանը:

Նա նաև ասաց, որ այն, որ պայքարն այսօր նաև բեռնատարների օգնությամբ է, այսինքն այն, որ Փաշինյանը հայտարարեց, որ 20 րոպեով փակեն Երևան եկող ճանապարհները, ցույց է տալիս, որ Փաշինյանն էլ չի հավատում, որ ՀՀԿ-ական պատգամավորները իր օգտին կքվեարկեն: «Արդյունքը պիտի լինի այն, որ արդար, անընտրակաշառք ու բազմակարծ քարոզչությամբ ընտրություններ կայանան, անկախ նրանից, թե ով կլինի ժամանակավոր վարչապետը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ