Առողջապահության նախարարությունը կոչ է անում
Հարգելի հայրենակիցներ`
Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ, փողոցներև հրապարակներ դուրս եկած, ինչպես նաև պետական ու մասնավոր հիմնարկների աշխատասենյակներում աշխատող հայ ժողովրդի որդիներ և դուստրեր.
Ձեզ են դիմում աշխարհի ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցիչները`բժիշկները,առողջապահական ողջ հանրությունը`
«Ի շահ մեր ժողովրդի`
- մշտապես ներգրավված լինելովցանկացած իրավիճակների վտանգներիու հետևանքների վերացման և մեղմացման գործընթացներին,
- գիտակցելով դրանց հնարավոր բացասական արդյունքները
հորդորում ենք քաղաքական և քաղաքացիական բոլոր կողմերին կանխատեսել իրենց քայլերի և որոշումների հնարավոր հետևանքները` նկատի ունենալով մեր հայրենակիցների առողջությունը վտանգելու անթույլատրելիությունը։
Պայքարենք լիակատար ժողովրդավարական պետություն, ազատ մարդկանց երջանիկ հասարակությունկառուցելու համար` որպես գերագույն արժեքվերաբերվելովմարդու կյանքին և առողջությանը։
Կոչ ենք անում ժամ առաջ նստել բանակցությունների սեղանին և բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով։
Անկախ քաղաքական նախապատվությունից` մենք հոգում ենքցանկացած հայորդու առողջության մասին և նույն վերաբերմունքը պահանջում քաղաքական և քաղաքացիական ողջ հանրությունից»: