05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Հաշվետվություններ են տալիս ստորաբաժանումները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաստատվեցին ԱՆ կենտրոնական ապարատի և առանձնացված ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը։ Նախարարին  կներկայացվեն 2013թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև 2014թ. ծրագրերը։

”Այն ստորաբաժանումները, որոնք 2013թ. հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով, իրենց առջև դրված ծրագրերն արդյունավետ են իրականացրել, անշուշտ, կխրախուսվեն, իսկ իրենց պարտականությունները թերի կատարողները կենթարկվեն համարժեք պատասխանատվության”,-ընդգծեց Դերենիկ Դումանյանը։

Հաստատվեց նաև նախարարին կից կոլեգիայի նիստերի ժամանակացույցը։  2014-ին ևս կոլեգիայում կքննարկվեն համակարգի առանձին ոլորտներին վերաբերող արդի խնդիրները։ Օրակարգային թեմաները հաստատվել են ինչպես կոլեգիայի անդամների, այնպես էլ առողջապահության մարզային կազմակերպիչների առաջարկները հաշվի առնելով։ Միաժամանակ ամփոփվում է անցած տարի կայացած կոլեգիայի նիստերում քննարկված հարցերի առթիվ ընդունված որոշումների կատարման ընթացքը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ