30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խի ե՞ք գիշերը միտինգ անում. բերման են ենթարկվել ՀԱԿ ակտիվիստներ

Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնելիս անցած գիշեր բերման են ենթարկվել ընդդիմադիր` Հայ ազգային կոնգրեսի 9 ակտիվիստներ։ 

Քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում բերման ենթարկված ակտիվիստներից Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ  իրենց բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք, որտեղ ասել են, թե նրանց նկատմամբ կիրառվում է վարչական ձերբակալություն՝ այն դեպքում, երբ երիտասարդները նույնիսկ չէին էլ հասցրել որևէ բան փակցնել կամ որևէ կոնկրետ գործողություն անել իրազեկման հետ կապված։

“Մի մասին բերման են ենթարկել հենց շենքից դուրս գալու, մյուս մասին Ամիրյանի “Սամսունգ” խանութի մոտից:Իմանալով մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի մասին, ոստիկանությունը շատ կոշտ վերահսկողություն է սահմանել մեր նկատմամբ, որպիսի չկարողանանք մենք շատ մարդ հավաքել մարտի 1-ին ”,-նշեց Վարդան Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենց առանձին սենյակներում են պահել և կոնկրետ իրեն հարց է հնչել.”Խի ե՞ք գիշերը միտինգ անում՝ ասեցին: Ես էլ ասացի, որ ընդամենը քայլում էինք:Մեր վրա դրել են 172-ի 2 մաս հոդվածը, որը հանրային տարածքների ոչ ճիշտ օգտագործում է, որը վարչական իրավախախտում է սահմանում է վարչական տույժ”:

Ոստիկանության բաժանմունք ակտիվիստների բերման ենթարկվելը գրանցվել է ժամը 2:20, դրանից ուղիղ երեք ժամ հետո՝ 5:30-ին նրանց ազատ են արձակել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ