09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Շիրակ” ակումբի նախագահը շնորհակալ է ամերիկահայերից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիի “Շիրակն” այսօր՝ փետրվարի 9-ին ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է “Լոս Անջելես Գալաքսիին”:

“Շիրակ” ակումբի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիայում բնակվող հայկական համայնքից:

”Շնորհակալություն եմ հայտնում Կալիֆորնիայի հայ համայնքին “Լոս Անջելես Գելեքսի” – “Շիրակ” ընկերական հանդիպման կապակցությամբ մեր թիմին ցուցաբերած անգնահատելի աջակցության եւ խաղին շուրջ 10000 հայ երկրպագուների ներկայության համար:

Ցավոք, մեզ չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, բայց մեր տղաները արժանի խաղ ցուցադրեցին, եւ հույս ունեմ, որ հաջորդ անգամ ավելի լավ հանդես կգանք”, – գրել է Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ