Որքան պարգեւավճար կստանան հայ օլիմպիականները մեդալ նվաճելու դեպքում
РИА Новости-ն ներկայացրել է այն երկրներին, որոնք պարգեւավճարներ են սահմանել ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ մեդալակիր մարզիկներին:
Հայաստանի օլիմպիականները, որոնք դեռ երբեք չեն նվաճել մեդալներ ձմեռային խաղերի ժամանակ, ոսկե մեդալ նվաճելու դեպքում կստանան 30 հազար դոլար, արծաթի դեպքում` 20 հազար, իսկ բրոնզե մեդալի դեպքում` 10 հազար դոլար:
Ռուսաստանի մարզիկների համար սահմանված է ոսկե մեդալի դեպքում 113 հազար դոլար, արծաթի դեպքում` 71 հազար դոլար, բրոնզի դեպքում` 42 հազար դոլար:
Պարգեւավճարներ սահմանված չեն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և Խորվաթիան:
Մեդալներ նվաճելու հարցում անիրական շանսեր ունի Ադրբեջանը: Միգուցե այդ պատճառով ադրբեջանցիները սահմանել են ամենաբարձր պարգեւավճարները. ոսկե մեդալ` 510 հազար դոլար, արծաթ` 255, բրոնզե մեդալ` 130 հազար դոլար: