Երեւանյան սրճարանում ծեծել են Նուշիկյանի որդուն. հիվանդանոց է տեղափոխվել
Երեւանում, ապրիլի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի բնակիչ՝ 24-ամյա Գագիկ Նուշիկյանը, ով արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Թումանյան փողոցում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ Գ. Նուշիկյանը ծեծի է ենթարկվել անհայտ անձի կողմից Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում գործող «Ջեմինի» սրճարանում վիճաբանության ժամանակ, ու նրան անծանոթ անձը հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին։
Գագիկ Նուշիկյանը, ըստ աղբյուրի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի տղան է, ով Երեւանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։