12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱԿ-ը ու ԲՀԿ-ը անվստահություն կհայտնեն վարչապետին. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և “Ժառանգությունը”, մտադիր են Ազգային ժողովի հաջորդ՝ փետրվարի 24-27-ի քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։

 “Հժ”-ի աղբյուրները հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ։ 

Դաշնակցությունն ու “Ժառանգությունը”, որոնք դեռ այս պահին էլ այդ գործընթացը կարծես թե այլ կերպ են պատկերացնում, մարտավարական հարցերում տատանվում են։ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, սակայն, ակնկալում են, այս երկու ոչ իշխանական ուժերը նույնպես ի վերջո կմիանան նախագծին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ