Երեկ ծեծված լրագրողին բերման ենթարկեցին
Հենց նոր Երևան-Աբովյան ավտոճանապարհին բռնի ուժով բերման ենթարկեցին լրագրող Տիրայր Մուրադյանին, չնայած վերջինս ցույց տվեց իր բեյջը:
Ոստիկանները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Նշենք, որ լրագրողը երեկ ծեծի էր ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց: