08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շարունակում է մաստեր կլասը. Իրավունք

Վարչապետ Սերժ Սարգսյանը արդեն վարեց կա­ռավարության աոաջին նիստը: Ինչ վերաբերում է նախարարների նշանակումներին, ապա առաջին նշանակումները եղան այն նախարարների, ովքեր շարունակելու են պաշտոնավարել: Մնացյալների նշանակումն էլ, բնականաբար, կլինի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում:

Սերժ Սարգսյանի վարչապետական առաջին «սյուրպրիզը» այն էր, որ կառավա­րության նիստում հայտ­նեց իրեն՝ որպես ՀՀ եր­րորդ նախագահի հատ­կացված առանձնատնից հրաժարվելու մասին: Նա մատնանշեց, որ առանձ­նատան հարցին կարելի է անդրադառնալ այն ժա­մանակ, երբ վարչապե­տի աթոռին նստելու է արդեն ուրիշ մարդ: Հարկ է նշել, որ այդ առանձնա­տան վերաբերյալ նա­խորդ շաբաթներին բա­վականին մեծ աղմուկ ու շահարկումներ են եղել, թեեւ եթե համեմատվում է:

Կոնդի այդ առանձնա­տունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի «սեւ դղյակի» հետ, ապա առաջին նա­խագահի առանձնատու­նը շատ ավելի ճոխ է: Բայց, բնականաբար, մեր հարգարժան ընդդի­մադիրներին ԼՏՊ-ի տան ճոխությունը բնավ չի ան­հանգստացնում:

Ինչեւէ, թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել այնպես, որ Սերժ Սարգսյանը չկարողանա գալ կառավարության շենք, սակայն վարչապե­տը շատ հանգիստ ժա­մանեց, կառավարության նիստն էլ, արդարադա­տության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի վկայությամբ, ան­ցավ սովորականի պես:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ