21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դհոլ, ԱԱԽՔ, համասեռամոլ՝ ատելություն սերմանող բառեր /վիդեո/

Դհոլ, ԱԱԽՔ, հանցագործ եւ նմանատիպ բառեր դիտարկվում են վիրավորական եւ ատելություն սերմանող: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Աննա Ալոյանը:

Կոմիտեն անցած տարի դիտարկել է 9 լրատվամիջոցի աշխատանքը՝ պարզելու ատելության խոսքի դրսեւորումները:

“Ատելություն սերմանող են նաեւ մականունները, ինչպես նաեւ համասեռամոլ բառը: Ընդհանրապես պիտի խուսափել նման բառերից”,-ասաց փորձագետը: Հաշմանդամ բառը չի դիտարկվել որպես ատելություն արտահայտող:

“Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների հետ քննարկել ենք, եւ պարզել, որ նրանք այդ բառի մեջ վատ բան չեն տեսնում”-ասացին կոմիտեի ներկայացուցիչները:

Մանրամասները տեսանյութում:

Հիշեցնենք,  որ ավելի շատ ատելություն արտահայտող բառեր են օգտագործել “Հայկական ժամանակ” օրաթերթը,”Կենտրոն” հեռուստաընկերությունն ու  7or.am կայքը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ