01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հանդարտ հեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է իշխանության համար. Արսինե Խանջյան

«Հանդարտ հեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է իշխանության համար»,-այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում առցանց հեռարձակմամբ ելույթում ասել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։

«Եթե միայն գիտնայիք, թե այս ահին որքան կփափագեի կանգնել ձեր կողքին։ Ուրախ եմ, որ միասնաբար, քաջորեն կանգնած եք Երեւանի պետական շենքերի, կամուրջների վրա։ Հավատացեք, որ ուժը ձեր մեջն է»,- ասել է Արսինե Խանջյանը եւ հավելել. «Հանդարտ հեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է իշխանության համար։ Խնդրում եմ՝ այս անգամ չհիասթափվեք։  Մենք ձեզ հետ ենք։ Հեռու եք մարմնով, բայց ոչ հոգով»։

Դերասանուհին նաեւ կոչով դիմել է բոլոր ընդդիմադիր ուժերին, որ միասնաբար պայքարեն։

Դիմելով իրավապահներին, նա նշել է, որ ոստիկանները պետք է պաշտպանեն ժողովրդին, այլ ոչ օրիգարխիկ համակարգը։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ