Ծառուկյանից թռածները. Ժողովուրդ
Ինչպես հայտնի է՝ երեկ խորհրդարանը 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Նրան կողմ քվեարկեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, եղան կողմ քվեարկողներ նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից: Նրանցից մեկն էլ Վարդան Բոստանջյանն էր, որը միշտ ընդդիմադիր ելույթներով է հանդես գալիս՝ բավական սուր քննադատելով իշխանություններին: Բայց երեկ նա էլ էր կողմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանւսվարմանը:
Օրաթերթի հարցին, թե Դուք ինչու կողմ քվեարկեցիք, նա ասաց. «Ես ՀՀ անվտանգության եւ հարաբերական կայունության համար եմ քվեարկել, դա ինչ կարեւոր է, ես իմ երկրի քաղաքացին եմ, իմ երկրի համար եմ քվեարկել»: Մինչ այդ նշենք, որ քվեարկությունից առաջ խմբակցության ներսում ներքին քննարկումներ են եղել, թե ով ինչու է կողմ կամ դեմ քվեարկում, եւ ըստ «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Վարդան Բոստանջյանը ասել է, որ ինքը հանրապետական է իրեն համարում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: