02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեմ ենք քվեարկելու, մեր ելույթներում ամեն ինչ կասենք․ Էդմոն Մարուքյան

Քիչ առաջ Ազգային ժողով ժամանեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք բնականաբար մասնակցելու են նիստին, դեմ են քվեարկելու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ իրենց ելույթներում ամեն ինչ կասեն։

Մարուքյանը նշեց նաեւ, որ որքանով ինքն է հասկացել Նիկոլ Փաշինյանի ելույթից, Փաշինյանն ինքն էլ կներկայանա նիստին։ Նա նաեւ տեղեկություններ ուներ, որ ՀՀԿ-ական պատգամավորները դեռ վաղ առավոտից ներսում են, վաղուց են եկել։

Հարցին, թե արդյոք չեն միանա Նիկոլ Փաշինյանին, Մարուքյանը պատասխանեց, որ իրենք արդեն պատասխանել են։ 

«Չի կարելի թույլ, որպեսզի Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի այնպես, ինչպես Հյուսիսային Կորեայում»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հետ համագործակցելուն, ապա Մարուքյանը նշեց, որ մեկ ամիս առաջ իրենք ինչ ասել էին Փաշինյանին, այդ բոլոր գործողությունները հերթով տեղի են ունենում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ