Մշակույթի նախարարն էլ նոր տեղակալ ունի
Շարունակվում է տեղակալների մակարդակով կադրային նշանակումների շքրեթը: Այսօր արդեն մի քանի նշանակումներ եղել են կառավարությունում, ֆինանսների նախարարությունում: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։ Ի դեպ, նկատենք, որ վերջին բոլոր նշանակումները հետաքրքիր են նրանով, որ նշանակվողներն անկուսակցական են:
Ներսես Տեր-Վարդանյան
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
17 հունիսի 1981 թ., ք. Երևան
Կրթություն
1997-2001 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ,
2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, մագիստրատուրա
2003-2006 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, ասպիրանտուրա
2011 թ. – Թաֆթս համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ), Հանրային կառավարման և հանրային քաղաքականության վերապատրաստման դասընթաց
Աշխատանքային գործունեություն
1999-2003 թթ. – Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպություն, ՛՛Մշակույթների երկխոսություն՛՛ տեղեկատվական կենտրոնի ղեկավար, միջազգային ծրագրերի համակարգող
2010-2013 թթ. – ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ (ՀՀՄՀ) հայաստանյան ծրագրերի համակարգող, փորձագետ-խորհրդատու
2006-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Այլտվյալներ
Պատմական գիտությունների թեկնածու է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ տարբեր գիտական պարբերականներում: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, համաժողովների և սեմինարների, ինչպես նաև Կահիրեի պետական համալսարանի և Բրիտանական խորհրդի դասընթացներին: Տիրապետում է անգլերենի ռուսերենի, գերմաներենի:
2005-2008 թթ. եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 2013 թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի դասախոս,2004 թ. մինչ օրս «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող է:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: