26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեռական բռնության է ենթարկվել գեյ բարձրաստիճան կուսակցականի կողմից. Իրավունք

Ռուս քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի անդամ՝ Սերգեյ Մարկովը վերջապես բաց խոսեց իր կյանքի՝ խնամքով ծածուկ պահված կողմի մասին, որը բնության ժլատության եւ ալկոհոլի
նկատմամբ թուլության հետ միասին կարեւոր դեր է խաղացել իր ադրբեջանամետ կողմնորոշման հարցում:

The Daily Best-ի լրագրող Աննա Նեմցովին տված հարցազրույցում Մարկովը պատմել է այն մասին, թե ինչպես է երիտասարդ տարիներին, երբ սովորում էր Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, սեռական բռնության ենթարկվել ոչ ավանդական կողմնորոշման
բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից:

Նշելով, որ Ռուսաստանում իշխանությունը չարաշահող չինովնիկների խնդիրը շատ ավելի լուրջ է եւ խորը քողարկված, քան Արեւմուտքում, ադրբեջանա-թուրքական լոբբիստը պատմել է, որ դա իր հետ տեղի է ունեցել ժամկետային ծառայությունից զորացրվելուց անմիջապես հետո: Նրա խոսքով՝ ոմն բարձրաստիճան կուսակցական գործիչ, նրան գայթակղելով, իր ամառանոց էր տարել՝ խոստանալով ցույց տալ այն ժամանակվա լեհական «Համերաշխություն» արհմիութենական շարժման մասին մի շարք գաղտնի փաստաթղթեր:

«Դա մի ամառային օր էր՝ դեռեւս խորհրդային Մոսկվայում: Ես շատ էի հետաքրքրվում քաղաքականությամբ եւ համաձայնեցի գնալ»,- պատմում է Մարկովը: Բայց ամառանացում նրան բնավ էլ փաստաթղթերը չէ, որ սպասում էին:

«Ես հասկանում եմ սեռական ոտնձգության զոհ դարձածնե­րին, ովքեր շոկային վիճակում են գտնվում եւ իրենց չափա­զանց զզվելի են զգում, որպես­զի բարձրաձայնեն իրենց հետ տեղի ունեցածի մասին, քանի որ այն ժամանակ ես էլ, կաթվա­ծահար լինելով վախից ու շո­կից, նույնն էի զգում»,- պատա­նեկան տարիներին ստացած հոգեկան տրավմայի մասին կիսվում է Մարկովը:

Ամենայն հավանականու­թյամբ, բացի բնության ժլատու­թյունից եւ չհասկացված լինե­լուց, ինչպես նաեւ ալկոհոլի նկատմամբ թուլությունից, հատկապես ռուս քաղաքագե­տի ոչ ավանդական սեռական կողմնորոշումն է կարեւոր դեր խաղացել ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատակից­ներին միանալու հարցում: Քա­նի որ ով-ով, բայց գոնե հավա­քագրման բաքվեցի մասնա­գետներն արտասահմանցի քա­ղաքական գործիչների եւ լրագ­րողների միջից անսխալ հաշ­վում են ինչպես կաշառք տեն­չացողներին, այնպես էլ «հետեւի շարժաբերի» սիրահարնե­րին:շ

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ