Կստեղծվի 475 աշխատատեղ
Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել երեք ներդրումային ծրագրերի: Այս մասին այսօր կառավարության առաջին դռնփակ նիստին լրագրողներին տեղեկացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:
Նա նշեց, որ դրանց ընդհանուր արժեքը կազմել է 21,5 միլիարդ դրամ, և կստեղծվի 475 աշխատատեղ: Ըստ Կարայանի՝ ներդրումներ են եղել գինու, կոնյակի արտադրության, թեթև արդյունաբերության ոլորտում։
«Ներդումները լինելու են թեթև արդյունաբերության ոլորտում, նաև՝ կոնյակի և գինու արտադրության ոլորտում», – ասաց նախարարի պաշտոնակատարը: