«Սերժ Սարգսյանը մեծ հաճույքով կթողներ, կգնար…»/տեսանյութ/
«Հայաստանյան ընդդիմությունը ոչ թե գաղափարակիր է եղել, այլ աշխատանք է եղել դա իր համար: Այսօր մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ, ովքեր փրկում էին, այսօր նստած են ԱԺ-ում իշխանության կողմից: Ասենք` Գեղամյանը,Արթուր Բաղդասարյանը, Հայկ Բաբուխայանը...
»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով կան գաղափարական առանձին անհատներ, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության շարքերում, բայց հիմնականում բոլորը առաջնորդվում են անբիցիաներով:
«Մեկը ասենք ուզում է հարստանա, գուցե մեկը`աբիժնիկ ա և ընկերներին ցույց տալու բան ունի….»,-մանրամասնեց Կարեն Քոչարյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու հարցին` Քոչարյանը նկատեց.«Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը մեծ հաճույքով կթողներ կգնար, բայց ինքը հասկանում է, որ գնա` սաղ փլվելու է»:
Մանրամասները` տեսանյութում: