27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գեներալ Մանվելի որդին բացատրեց, թե ումից են վախենում Էջմիածնում

“Էջմիածին քաղաքում ավելի շատ վախենում են Աստծուց”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի պատասխան տվեց  Էջմիածնի վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` արձագանքելով դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրություններում, և առհասարակ Էջմիածնում վախի մթնոլորտ է տիրում:

Քաղաքապետը խորհուրդ տվեց նայել իր 4 տարիների գործունեությունը` նշելով, որ մինչ իր քաղաքապետ եղած տարիները կազմակերպվող միջոցառումների թիվը բավական քիչ էր, իսկ իր ղեկավարած տարիներին մշակութային միջոցառումների թիվը մեկ տարում հասել է 100-ի:

“Մարդուն գնահատում են իր կատարած աշխատանքով, ոչ թե ասեկոսներով”,-ընդգծեց Գրիգորյանը: Վերջինս հավելեց, որ վերոնշյալ 4 տարիների ընթացքում ինքը բավական խնդիրներ է լուծել` օրինակ բերելով աղբահանությունը, քաղաքի մաքրությունը,  նախակրթական հաստատություններն ու գազաֆիկացումը:

“Ինչ վերաբերում է, հարցին, թե ինչո՞ւ այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Իսկ միգուցե հարցը, ա՞յլ տեսանկյունից նայենք: Միգուցե ես ճիշտ եմ աշխատել”,-եզրափակեց Էջմիածնի քաղաքապետը` գեներալ Մանվել Գրիգորյանի որդին:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ