21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դերասանուհին օգնության կարիք ունի

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը իր սոցցանցի հանրագրում խնդրանքով դիմում է բոլորին:

“Խնդրում եմ բոլոր բարի մարդկանց, ունեւոր մարդկանց աջակցությունը…
Ցավով ու մի քիչ էլ վախով եմ գրում, որովհետեւ եթե իմանա անձը, ում մասին գրում եմ, կարող է վիրավորվել, նեղսրտել, որովհետեւ իր տեսակով ազնվական է, վեհ, արժանապատիվ…
ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր ԷԼԻՆԵ ԱՂԱՄՅԱՆ.
,,Մեր մանկության տանգոն,, ֆիլմի Վարդուշի դերակատար, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի դերասանուհի, տաղանդավոր արվեստագետ…

Մի քանի տարի առաջ կորցրեց 18-ամյա տղային, հետո ամուսնուն՝ մեր մշակույթի լավագույն կառավարիչներից մեկին՝ ԼԱԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ…

Ապրում է թշվառության ու հոգսերի մեջ,անգամ վառարան չունի, գազն անջատել են, որովհետեւ չունի միջոցներ վճարելու համար… Ապրում է ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձով…
Հույս ունեմ, որ Վանաձորի եւ Հայաստանի սրտացավ եւ ունեւոր մարդիկ կօգնեն այս տաղանդավոր դերասանուհուն, դժբախտ կնոջն ու մորը…
Ուղղակի խնդրում եմ…”: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ